Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենք, որը գտնվում է կառուցման վերջնափուլում:
Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարը կարեւորել է կենտրոնի տեխնիկական հագեցումը ժամանակակից սարքավորումներով եւ ընդգծել, որ այս ուղղությամբ պետությունն անելու է հնարավորը: