Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 3 տարով արգելել է Եվրատեսելի երգի մրցույթին Ռուսաստանի մասնակից Յուլյա Սամոյլովայի մուտքը երկիր:
Ուկրաինան արգելել է Եվրատեսիլի Ռուսաստանի մասնակցի մուտքը երկիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը: Պատճառը Սամոյլովայի այցն է Ղրիմ:
Տեղեկացնենք, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Անտոն Գերաշենկոն հայտարարել է, որ անվտանգության ծառայությունն ստուգում է նաև Հայաստանի մասնակից Արծվիկ Հարությունյանին՝ պարզելու, թե արդյոք նա եղել է Ղրիմում: