Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել քննարկումը՝ միջուկային ներուժը կրճատելու հարցով:
Ռուսաստանը պատրաստ է քննարկել միջուկային ներուժի կրճատման հնարավորությունը. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը: «Մենք պատրաստ ենք քննարկել միջուկային ներուժի հետագա կրճատման հնարավորությունները, բայց հաշվի առնելով բոլոր գործոնները, այլ ոչ միայն ռազմավարական սպառազինության քանակը»,-հայտարարել է Լավրովը Գլխավոր շտաբի ակադեմիայում ելույթի ժամանակ: Միևնույն ժամանակ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ դեռևս չի եկել միջուկային զենքն ամբողջությամբ արգելելու ժամանակը: