Հնդկաստանի Կալկաթայի համալսարանի Նախագահական քոլեջը (հիմնադրվել է 1817-ին) պատմության նոր դասընթաց է ներառել կրթական ծրագրում, որի նպատակն է ուսումնասիրել զանգվածային բռնության պատմությունը` Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության պատմությունների ֆոնին:
Կալկաթայի համալսարանը Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր է ներկայացրել. Tert.am
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է Horizon Weekly-ն, ասպիրանտական դասընթացը, որը նախատեսված է համալսարանի երրորդ կուրսի ուսանողների համար, կրում է «Զանգվածային բռնության պատմությունը. 20-րդ դարից մինչև մեր օրերը» խորագիրը: Դասընթացի նպատակն է երևույթի պատճառները վերհանելն ու դրանք կանխելու միջոցներ գտնելը, փոխանցում է Tert.am-ը:
Ուսումնական ծրագիրը ներառելու է Հայոց ցեղասպանությունը, 1965-66 թթ.-ի Ինդոնեզիայի կոտորածները, Բուրունդիի ցեղասպանությունը, Կամբոջայի ցեղասպանությունը, Ռուանդայի կոտորածները, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայի պատերազմը: