Թուրքիայի նախկին հայաբնակ Երզնկա նահանգում տեղացիները հող վարելու նպատակով քանդել են հայկական գերեզմանները։
Թուրքիայում հող վարելու նպատակով պղծել են հայկական գերեզմանները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, քաղաքացիներից մեկը դաշտում նկատել է կոտրված խաչքարեր ու մարդկային ոսկորներ, որից հետո շտապ ահազանգել է պատկան մարմիններին։
Խնդրի հետ կապված Երզնկայի մշակույթի վարչության պետը նշել է, թե արդեն ուսումնասիրություններ են իրականացնում ահազանգի հետքերով։
Իսկ տեղացիներն էլ պատմել են, որ այդ հատվածում հայերի գերեզման է եղել ու եկեղեցի, սակայն եկեղեցին ավերվել է, մնացել են միայն հիմքերը։
Իսկ հայկական գերեզմանի տարածքի հետ կապված պարզվել է, որ այն պետական հողատարածք է նշված, որը 49 տարով վարձակալության է հանձնվել գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործելու համար։