«Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը հրապարակել է 2016 թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ իրակացրած ծրագրերի և ֆինանսական ծախսերի վերաբերյալ «ՖորէյՔնսալթինգ» ՓԲԸ անկախ աուդիտորական կազմակերպության ֆինանսական հաշվետվության եզրակացությունը:
«Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը հրապարակել է 2016 թ-ի ֆինանսական հաշվետվությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հրապարակված հաշվետվությունը ներառում է բարեգործական հիմնադրամի համապարփակ ֆինանսական արդյունքների, ֆինանսական վիճակի մասին անկախ աուդիտորական եզրակացությունը:
Նշենք, որ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականին և առ այսօր շարունակում է իրականացնել տարբեր բարեգործական ծրագրեր:
«Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի գործունեության հիմնական նպատակն է հասարակության տարբեր խմբերին բազմակողմանի օգնություն և աջակցություն ցուցաբերելը, նրանց առջև ծառացած խնդիրներ լուծմանն օժանդակելը, առաջարկված ծրագրերի իրականացմանը նպաստելը, սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, առողջապահական, գիտական և այլ հանրօգուտ նախագծեր և ծրագրեր նախաձեռնելն ու իրականացնելը:
Հիմնադրամի միակ հիմնադրի՝ բարերար Վիտալի Գրիգորյանցի բարի կամքի և մարդասիրական վարքի շնորհիվ կյանքի են կոչվում մի շարք հայրենանվեր նախաձեռնություններ: