Հնդկաստանի Կալկուտայում գտնվող Պրեզիդենսի համալսարանը բացել է դասընթաց՝ զանգվածային սպանությունների՝ այդ թվում հրեաների Հոլոքոսթի պատմության մասին։
Հնդկաստանի համալսարանը Հայոց ցեղասպանության պատմության դասընթաց է բացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դասընթացի նպատակն է հասկանալ այդ երեւույթի պատճառները ու ապագայում դրանք կանխելու միջոցները, հայտնում է Horizon Weekly.-ն։
«Զանգվածային բռնության պատմություն՝ 20-րդ դարն ու մինչեւ մեր օրերը» կոչվող դասընթացը ներառում է Հայոց ցեղասպանությունը, 1965-1966 թթ ինդոնեզիական սպանությունները , Բուրունդիում, Կամբոջայում, Ռուանդայում, Բոսնիայում ու Հերցոգովինայում իրագործված ցեղասպանությունները ու զանգվածային բռնության այլ օրինակներ։