Սեւծովյան Բաթումի քաղաքում հայկական գաթայի փառատոն է տեղի ունեցել, որտեղ գաթայի տասնյակ տեսակներ են ներկայացվել:
Բաթումիում ընտրել են ամենահամեղ հայկական գաթան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հաղորդում է «Sputnik-Գրուզիան»:
Բաթումիի «Սուրբ Փրկիչ» Հայ առաքելական եկեղեցու մասնակցությամբ վրացական այդ քաղաքում տեղի է ունեցել հայկական գաթայի փառատոնը, որին մասնակցել են քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները:
Փառատոնին մասնակցել են Բաթումիի տասնյակ բնակիչներ, որոնք ժյուրիի եւ տոնի հյուրերի դատին են ներկայացրել հայկական գաթայի մոտ քառասուն տեսակ:
Փառատոնի հաղթողներ են ճանաչվել Դիանա Մխիթարյանն ու Անժելա Անտոնյանը` որպես տոնին ներկայացված ամենահամեղ գաթայի հեղինակներ: Դիանան ու Անժելան արժեքավոր մրցանակներ են ստացել:
Փառատոնից հետո տեղի է ունեցել Բաթումիի հայ համայնքի կազմակերպած տոնական համերգը: