Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին ընդունել է ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:
Բակո Սահակյանը ընդունել է ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Երկրի ղեկավարը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, արծարծվել են Ռուսաստանի Դաշնության տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանը եւ ներհայկական կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: