Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին ընդունել է ռուսաստանահայ բարերար Սերգեյ Համբարձումյանին:
Նախագահը բարերար Սերգեյ Համբարձումյանին հանձնել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրների իրականացման գործում հայրենիքին ցուցաբերած աջակցության համար բարերարին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան: