Շոտլանդիայի խորհրդարանը որոշում է կայացրել Մեծ Բրիտանիայից անկախանալու հարցով երկրորդ հանրաքվե անցկացնելու մասին:
Շոտլանդիայում անկախության նոր հանրաքվե կանցկացվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանրաքվեն տեղի կունենա 2018 կամ 2019 թվականին, երբ արդեն հայտնի լինեն Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուս գալու պայմանները, հայտնում է lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ անկախության առաջին հանրաքվեն Շոտլանդիայում կայացել էր 2014 թվականի սեպտեմբերին: Այն ժամանակ Շոտլանդացիների 55 տոկոսը դեմ արտահայտվեց անկախացմանը: