Մարտի 29-ին Թուրքիայի Թունջելի քաղաքի Մունզուր համալսարանը ետ է վերցրել Գերմանիայի «Կանաչների կուսակցության» համանախագահ և Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ջեմ Օզդեմիրին դեռ 2008թ. շնորված պատվավոր դոկտորի կոչումը:
Թուրքական համալսարանը Օզդեմիրին զրկել է պատվավոր դոկտորի կոչումից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածվել վերոնշյալ համալսարանի պաշտոնական կայքէջում:
Նման որոշման պատճառ է դարձել այն, որ Օզդեմիրը Թուրքիայի Հանրապետության և թուրք ժողովրդի նկատմամբ ցուցաբերել է վիրավորական վերաբերմունք և դիրքորոշում, փոխանցում է Panorama.am-ը:
Օզդեմիրը Բունդեսթագում քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին: Նա ծնվել է Գերմանիայում ՝ թուրք-չերքեզական ընտանիքում, ովքեր Գերմանիա էին գաղթել Թուրքիայից: Օզդեմիրն ինքն իրեն համարում է աշխարհիկ մահմեդական: