Artsakhpress

Սփյուռք

Սիրիահայերի ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում ներկայացվում է գրքով ու լուսանկարչական ցուցահանդեսում

Երևանի պատմության թանգարանում մարտի 29-ին տեղի է ունեցել «ՎԵՐսկիզբ. սիրիահայերի հաջողություններն ու ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում» գրքի շնորհանդեսը և լուսանկարների համանուն խորագրով ցուցահանդեսը:

Սիրիահայերի ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում ներկայացվում է գրքով ու լուսանկարչական ցուցահանդեսում

Սիրիահայերի ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում ներկայացվում է գրքով ու լուսանկարչական ցուցահանդեսում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառումը կազմակերպվել էր «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և Գերմանիայի կառավարության պատվիրմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի բաղադրիչն է:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն իր ելույթում նշեց, որ ՀՀ կառավարությունը անում է հնարավոր ամեն բան՝ սիրիահայերի խնդիրները լուծելու համար, և մեկ շնչին ընկնող սիրիահայերի թվով Հայաստանը առաջ է եվրոպական շատ երկրներից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը կարևորեց Սփյուռքի նախարարության և մյուս գերատեսչությունների դերը՝ սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներում: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին՝  ծրագրին աջակելու համար:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, նախարարությունում սիրիահայերի հետ տարվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն իր հերթին ընդգծեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգում է Սփյուռքի նախարարությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ: Իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպիսիք են՝ անվճար բուժօգնության, կրթության իրավունք, դյուրացված կարգով ՀՀ քաղաքացիության իրավունքի ձեռքբերում, բնակվարձերի փոխհատուցում և այլն, հնարավոր է եղել ՀՀ կառավարության և միջազգային, հասարակական և բարեգործական կազմակերպությունների սերտ համագործակցության արդյունքում: Նա հույս հայտնեց, որ այսուհետ ևս այդ աշխատանքները կլինեն շարունակական և համակարգված:

Սիրիահայերի միության նախագահ Ներսես Քեվոն շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական գերատեսչություններին՝ իրենց խնդիրներին ականջալուր լինելու և սրտացավ վերաբերմունք դրսևորելու համար, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը (ԳՄՀԸ), Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներկայացուցչին»:

Ինչպես տեղեկացրին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ԳՄՀԸ ՍՓՏԻՀ ծրագրից, լուսանկարների ցուցահանդեսը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՀԿ) ծրագրին կցված «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (ՍՓՏԻՀ) ծրագրի կողմից:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով ներկաներին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց. «Հայաստանը ապաստան է տվել ավելի քան 20 000 սիրիացի փախստականի, որն ավելին է, քան Եվրոպայում մեկ շնչին ընկնող փախստականների թիվը: Այս հյուրընկալ քայլի համար հայ հասարակությունն ու ՀՀ կառավարությունն արժանի են գնահատանքի: Շատ ոգևորիչ է տեսնել, թե ինչպես սիրիահայերը, նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելով, հիմնեցին իրենց բիզնեսները: Հայաստանը կարող է օրինակ վերցնել նրանց լավատեսական ոգուց, ձեռնարկատիրական հմտություններից և հաճախորդամետ մոտեցումից: Ուրախ եմ, որ ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող այս ծրագիրն աջակցում է  սիրիահայ փախստականների տնտեսական ինտեգրմանը»:

«Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, կարևորելով սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը մեր երկրում, ամենօրյա հետևողական աշխատանք է իրականացնում, օգտագործում պետական աջակցության բոլոր գործիքները՝ օգնելու նրանց ինտեգրվել Հայաստանի գործարար միջավայրին, համալրել ՓՄՁ համայնքը և կյանքի կոչել իրենց գործարար ծրագրերը։ Այս առաքելությունն իրականացնելու ճանապարհին մեզ աջակցում են մեր գործընկերները` միջազգային կառույցները, որոնց մեջ կցանկանայի հատուկ առանձնացնել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը, որն  իրականացնում է «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» չափազանց կարևոր և արդիական ծրագիրը։ Օգտվելով այս պատեհ առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հանտնել GIZ-ին արդյունավետ գործակցության համար», - իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը։

ՀՀ սփյուռքի նախարարության անձնակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը նշեց, որ սիրիահայերը կարող են օրինակ ծառայել այլ սփյուռքի մնացած ներկայացուցիչների համար, որոնք, տեսնելով նրանց ոգևորությունն ու եռանդը, նույնպես կինտեգրվեն և կհաստատվեն Հայաստանում:

Խոսելով ՀՀ-ում սիրիահայերի համայնքի անունից՝ «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի նախագահ Ներսես Քեվոն ասաց. ««ՎԵՐՍԿԻԶԲ» գիրքը շոշափելի ապացույց է առ այն, որ չնայած տնտեսական դժվարություններին՝ Սիրիայի պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստան գտած հայերը կարողացան սկսել և վերսկսել իրենց բիզնեսները իրենց հայրենիքում: Այս առումով գիրքը կարող է ոգևորել այլոց՝ գալ Հայաստան և ներդրումներ կատարել իրենց հայրենիքում»։

Ներկայացնելով «ՎԵՐՍԿԻԶԲ» գրքի հիմնական գաղափարը՝ ԳՄՀԸ ՍՓՏԻՀ ծրագրի ղեկավար Հանս Յոախիմ Ցինքանը նախևառաջ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և Գերմանիայի դեսպանին՝ գրքի համար նախաբան տրամադրելու համար:

«Այս ցուցահանդեսում ներկայացված են գրքում տեղ գտած հաջողությունների պատմությունների հերոսները: Նրանք տարբեր սեռի, տարիքի, փորձառության, կրթության, տարբեր ոլորտներում բիզնեսներ ունեցող մարդիդկ են, որոնք, սակայն, ունեն միևնույն ձգտումը՝ ներդնել իրենց փորձն ու ձեռնարկատիրական հմտությունները Հայաստանի տնտեսության զարգացման գործում եւ այսկերպ ոգեշնչել այլոց՝ հետևելու իրենց օրինակին»,- հավելեց ՍՓՏԻՀ ծրագրի ղեկավարը:

Հանդիսավոր բացումից հետո լուսանկարները ցուցադրվելու են «Երևան Մոլ»-ում` մարտի 30-ից մինչև ապրիլի 12-ը, և «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանում՝ ապրիլի 13-ից մինչև ապրիլի 26-ը»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search