ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պաշտոնական այցով ժամանել է Անկարա:
ԱՄՆ պետքարտուղարն Անկարայում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Կողմերի քննարկման հիմնական թեման լինելու է ահաբեկչության, մասնավորապես, ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, ինչպես նաև սիրիական հակամարտությունը: