Artsakhpress

Հասարակական

Նամակ հայուհուն. զինվորները պատասխանել են աշակերտների նամակներին

Արարատի մարզի 112 դպրոցներում հայտարարված «Նամակ զինվորին» շարադրության մրցույթի արդյունքում՝ տասը լավագույնների հեղինակները ՀՀ ԿԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակների, իսկ նամակներից 100-ն ուղարկվել են զորամասեր, բաժանվել զինվորներին:

Նամակ հայուհուն. զինվորները պատասխանել են աշակերտների նամակներին

Նամակ հայուհուն. զինվորները պատասխանել են աշակերտների նամակներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության առաջատար մասնագետ Մանուշ Ռուշանյանն ասաց, որ շարադրության մրցույթն իրականացվել է ՀՀ ՊՆ եւ ՀՀ ԿԳ նախարարությունների, ինչպես նաեւ ԵԿՄ վարչության միջեւ 2014 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում՝ կարեւորելով հանրակրթական դպրոցներում մարդ-անհատականություն, հայրենասեր քաղաքացի դաստիարակելու անհրաժեշտությունը: Հետաքրքրականն այն է, որ աշակերտների սրտառուչ նամակ-շարադրություններին պատասխաններ են ուղարկել զինվորները, որոնք սիրով մեր ուշադրությանը ներկայացրեց Ռուշանյանը:

Շնորհակալություն հայտնելով շատ ջերմ տողերի համար՝ շարքային Արեգ Հովհաննիսյանը գրում է, որ այդ նամակները, ուրախությունից բացի, իրենց ուժ են տալիս, ներշնչում են ապրելու եւ ավելի սիրով ծառայելու վճռականություն: «Սառա ջան, հասկացա, որ խելացի հայուհի ես: Հպարտ եմ, որ քեզ նմանների համար եմ ծառայում: Եղիր պատվով, շատ վատ եմ զգում, որ հայուհիների մեջ կան վատ աղջիկներ, հետեւաբար, էլ ո՞ւմ պատվի ու արժանապատվության համար է զինվորը ծառայում, զոհում կյանքը: Իմ քնքուշ ու նուրբ հայուհի, իմացեք, որ դուք մենակ չեք, մենք կանք ու ձեր կողքին ենք: Մշտապես կհսկենք ձեզ՝ գիշեր ու ցերեկ: Միայն թե դուք բարձր պահեք հայուհու պատիվը, որ մենք գլուխներս չկախենք ամոթից»,-ասված է Արեգի նամակում:

Անժելայի նամակին ի պատասխան Կարապետ Սիմոնյանը գրում է, որ ինքը այնքան չի ուրախացել ու երջանկացել որեւէ պատվոգիր ստանալիս, որքան վերջերս ստացած Անժելայի նամակից: «Ես հպարտ եմ, որ դուք ձեր կյանքն ինձ եք վստահել, ինչն ինձ հպարտություն, սեր ու խինդ է պարգեւում՝ հանուն մեր գալիքի, մեր անկախության պատրաստ եմ չխնայել կյանքս: Միայն թե դուք ապրեք ու ստեղծագործեք խաղաղ ու անկախ երկրում: Նաեւ խնդրում եմ, որ լավ սովորեք, արժանի քաղաքացի դառնաք մեր նորանկախ հանրապետության համար: Ձմեռ լինի, թե ամառ, գիշեր թե ցերեկ՝ մենք աչալուրջ ենք ու զգոն՝ պատրաստ արժանի հակահարվածը տալու մեր թշնամուն, որ երբեք ուժ ու համարձակություն չի ունեցել հայ զինվորի հետ ճակատ-ճակատի կռվելու, միշտ հարձակվել է գիշերով, գաղտագողի, սակայն դա էլ նրան չի փրկել: Հանգիստ եղեք. երբեք թույլ չենք տա, որ թշնամին պղծի մեր Մայր հողը, իմ լա՜վ հայուհի: Քո զինվոր՝ Սիմոնյան Կարապետ»:

«Այս միջոցառումները, բանակ-դպրոց-հասարակություն կապը սերտացնելուց բացի, նպատակ ունեն դպրոցն ավելի մոտեցնել զինվորականի առօրյային: Իսկ ապրիլյան պատերազմը եւ մեր զինվորների սխրանքներն էլ ավելի մեծացրին բանակի նկատմամբ հարգանքն ու ակնածանքը: Եվ այդ վստահությունը շարունակվում է մինչ այժմ, եւ տեղ է գտնում դպրոցականների նամակներում»,-ասաց Ռուշանյանը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search