Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը տեղեկություն չունի Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ:
Զախարովան տեղեկություն չունի Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Այս պահին ես տեղեկություն չունեմ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման վերաբերյալ: Եթե նման տեղեկություն լինի, ես կփոխանցեմ ձեզ այն»,- հայտարարել է Զախարովան:
Անդրադառնալով լրագրողների խնդրանքին` գնահատական տալ 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեկ տարվա գործընթացին` ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ռուսական կողմի գնահատականը կներկայացնի ԱԳՆ կայքում կամ լրագրողների հետ հաջորդ ճեպազրույցի ժամանակ: