Արցախի նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 3-ին ընդունել է Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:
Բակո Սահակյանը ՀՀ ԱԺ պատգամավորների հետ քննարկել է քաղաքական խնդիրներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանն արծարծվել են արտաքին ու ներքին քաղաքականությանը եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: