Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ ընտրված արք. Գարեգին Բեքչյանի համար «բարի գալուստի» աղոթքի արարողությունը տեղի է ունեցել որոշ խոչընդոտներից հետո։
Ստամբուլում հայոց պատրիարքարանը փորձել է արգելել ընտրված տեղապահ արք. Բեքչյանի համար աղոթքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակօս»–ը, Ստամբուլի Քումքափը թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը նախատեսել էր ընտրված տեղապահ արք. Բեքչյանի համար «բարի գալուստի» աղոթքի միջոցառում անցկացնել, սակայն պատրիարքարանը սկզբում թույլ չի տվել եւ փակել է Սուրբ Աստվածածին եկեղեցու դռները։ Սակայն երբ ժամանել են արք. Բեքչյանն ու Մաշալյանը, դռները բացել են։
Արք. Բեքչյանից ու Մաշալյանից բացի, արարողությանը պատրիարքարանից որեւէ այլ հոգեւորական չի մասնակցել։
Նշենք, որ Էջմիածնում Վեհափառի մասնակցությամբ հանդիպման ժամանակ Պոլսո փոխպատրիարք. Արք Աթեշյանը խոսք էր տվել, որ տեղապահի ընտրությունից հետո հրաժարական կտա, սակայն երբ պարտվել է ընտրությանը, հետ է կանգնել խոսքից ու հրաժարական չի տալիս: