Ապրիլի 12-ին ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկօրյա այցով կժամանի Հայաստան:
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելի Հայաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Չեֆերինը ՈՒԵՖԱ-ի նախագահ է ընտրվել 2016 սեպտեմբերին: ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնին հավակնում էին Չեֆերինը և Նիդեռլանդների արքայական ֆուտբոլային միության նախագահ Միխայիլ Վան Պրագը: Այս պաշտոնին էր հավակնում նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը, սակայն իսպանացին սեպտեմբերի 6-ին հանել էր իր թեկնածությունը: