Artsakhpress

Քաղաքական

Բյուլբյուլօղլիի թեկնածության դեմ պետք է հասարակական շարժում ստեղծել. Նաիրի Հոխիկյան

Ադրբեջանական քաղաքականությունը բավական խելացի և նպատակաուղղված կերպով իրականացնում է տարբեր ոլորտի օպերացիաներ՝ փորձելով ոչ միայն մեկուսացնել Հայաստանը միջազգային գործընթացներից, այլև, լինելով նորածին ցեղային միություն, փորձում է ձևավորել հինավուրց ազգի համաշխարհային պատկերացում:

Բյուլբյուլօղլիի թեկնածության դեմ պետք է հասարակական շարժում ստեղծել. Նաիրի Հոխիկյան

Բյուլբյուլօղլիի թեկնածության դեմ պետք է հասարակական շարժում ստեղծել. Նաիրի Հոխիկյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում ասել է լրագրող և վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը:

Հոխիկյանի դիտարկման համաձայն՝ մեր օրերում ազգերի մասին խոսվում է ոչ թե նրանց անցած ճանապարհը հաշվի առնելով, այլ իրենք իրենց ներկայացնել կարողանալու ճանապարհով: «Իսկ մենք մեզ համապատասխան կերպով չենք ներկայացնում: Ադրբեջանն այս համատեքստում, յուրացնելով հարևանների ստեղծած պատմական արժեքները, ամեն կերպ փորձում է ստեղծել իր պատմական կերպարը՝ իրեն ներկայացնելով իբրև 5-6 հազար տարվա պատմություն ունեցող երկիր»,- նշել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է հայերի նկատմամբ մշակութային ցեղասպանություն իրականացնել և ձևավորվել որպես մշակութային պատմություն ունեցող ազգ ու պետություն:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին 2 ղեկավարներին Ադրբեջանը տարբեր տարիների ընթացքում կաշառել է, որպեսզի այս մարդիկ իրենց որոշումներում և գործողություններում ադրբեջանամետ քայլեր անեն: Դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ 2006թ.-ին Ջուղայի 1000-ամյա խաչքարերի ոչնչացման նկատմամբ որևէ կոնկրետ գործողություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից չեղավ, այն դեպքում, երբ վերջինս մշակութային արժեքների պահպանությանն է ուղղված: Սրա պատճառը մեկն է՝ 2005թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայիս ղեկավար Իրինա Բոկովան Հեիդար Ալիևի հիմնադրամից սնվում է ադրբեջանական խոշոր գումարներով»:

Ըստ մեր զրուցակցի՝ Բոկովան իր նախագահության տարիների ընթացքում 2 անգամ այցելել է Ադրբեջան՝ հայտարարելով, որ Ադրբեջանը հանդիսանում է համաշխարհային մշակութային հարստությունների օրրան: «Փաստացի Ադրբեջանը գնում է այդ մարդկանց, և որպեսզի այլևս գումար չծախսի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում ներկայացնում է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուօղլիի թեկնածությունը: Ադրբեջանն իրականացնում է մի ծրագիր, որն իրականացրեց Թուրքիան մի քանի տարի առաջ՝ Մևլութ Չավուշողլուին դարձնելով ԵԽԽՎ-ի նախագահ. այդ ընթացքում ԵԽԽՎ-ն բավականաչափ հակահայ քայլեր կատարեց»:

Ն. Հոխիկյանի խոսքով՝ ներկայացված թեկնածուներից վերոնշյալ կառույցի նախագահի պաշտոնը ստանձնելու հարցում մենամեծ շանսերն ունի Բյուլբյուլօղլին, քանի որ նրան են աջակցում ՌԴ-ը, Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայիս ղեկավար Իրինա Բոկովան: Հոխիկյանը կարևորեց նաև այս կառույցի ունեցած ֆինանսական խնդիրների հանգամանքը, իսկ Ադրբեջանը ունի ֆինանսական հնարավորություններ, ինչը անհրաժեշտ է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ուստի վերջինս կփորձի Բյուլբյուօղլիին առաջ տանելով՝ լուծել առկա ֆինանսկան հարցերը: Սա, ըստ մեր զրուցակցի, միջազգային մակարդակով կոռուպցիա է:

«Բյուլբյուօղլիի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահ դառնալու դեպքում, այս կառույցը կսկսի մշակութային, նյութական և այլ արժեքները գրանցել Ադրբեջանի անվամբ: Եթե թուրքերն ասում են, որ Մեսրոպ Մաշտոցը թուրք է, ուրեմն նման բան կասեն նաև ադրբեջանցիները: Հայկական արժեքները միանշանակ կվերագրվեն Ադրբեջանին,և առնվազն 4 տարի հայերը պետք է մոռանան, որ մշակութային այդ գանձանակում կարող են խոսք ասել: Այս ամենը բավարար է ընդդեմ Բյուլբյուօղլիի նշանակման քայլեր ձեռնարկելու համար: Եթե Ադրբեջանին թույլ տանք այս «փոքր» հաջողությունը, ապա նման փոքր դեպքերն իրար կգումարվեն և հետագայում կդառնան բավական մեծ ռազմավարական հաղթանակ»,- ասաց Հոխիկյանը՝ հավելելով, որ պետք է այս հարցի կապակցությամբ հասարակական շարժում ստեղծել: Հարկավոր է պետական մակարդակով այս գործընթացը կասեցնելու փորձ անել, ինչպես նաև մշակութային, հասարական կազմակերպությունները պետք է միավորվեն և պահանջով հանդես գան: «Այս առումով Ադրբեջանը մի շարք աքիլեսյան գարշապարեր ունի, և մեր լրատվամիջոցները պետք է դրանք օգտագործեն: Նախ, այն ժամանակահատվածում, երբ Բյուլբյուօղլին եղել է Ադրբեջանի մշակույթի նախարար, զբաղվել է մշակութային արժեքների ոչնչացմամբ. հիշենք խաչքարերը ոչնչացնելու դեպքերը: Ինչպե՞ս կարող է մշակութային արժեքներ ոչնչացրած գործիչը դառնալ դրանց պահպանման երաշխավոր: 2010թ.-ին վերջինս մի քանի հրապարակումներով է հանդես եկել՝ ադրբեջանցիներին տրամադրելով հայերի դեմ, նույնը նկատվեց նաև 2016թ.-ի ապրիլյան դեպքերի ժամանակ, երբ այդ օրերի առաջին և միակ ադրբեջանցին Բյուլբյուօղլին էր, ով հաստատեց, թե նախահարձակ է եղել Ադրբեջանը, նույնիսկ Ալիևը նման բան չէր ասում»:

Մեր զրուցակիցն իր խոսքում նշեց, որ Բյուլբյուօղլին բացահայտ ագրեսիա էր քարոզում պատերազմական շրջանում, և վերջինս լինելով և՛ մշակութային գործիչ, և՛ դիվանագետ՝ խախտում է 2 միջազգային օրենք՝ մշակութային գործիչը իրավունք չունի ագրեսիա քարոզել, իսկ դեսպանը պետք է միշտ խաղաղություն քարոզի. դա միջազգային իրավական նորմ է: Այս երկու փաստերի օգտագործումը մեր կողմից, համաձայն Հոխիկյանի, լիովին բավարար կլինեն, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ում կասկածի տակ դրվի Ադրբեջանի ներկայացուցչի թեկնածությունը:

Բյուլբյուօղլի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի նշանակման գործընթացի կանխման գործում, ըստ մեր զրուցակցի, բավական մեծ դեր կարող է կատարել Սփյուռքը՝ ցույցեր կազմակերպելով, մասնավորապես Շառլ Ազնավուրը ՅՈՒՆԵՍԿՕ-ում լուրջ հեղինակություն ունի և կարող է իր ձայնը բարձրացնել: «Մեր ԱԳՆ-ը, նաև Սփյուռքում գործող ավանդական կուսակցությունները պետք է հանդես գան կասեցնող քայլերով: Եվ այդ դեպքում կկասեցվի անգամ Բյուլբյուօղլիի թեկնածության քննարկումը՝ չհասնելով նույնիսկ ընտրության»:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search