Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթանում է ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը:
Ծանրամարտ. Բաբկեն Բագրատյանը 11-րդն է պատանիների աշխարհի առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երեկ 62 կգ քաշային կարգում մրցել է Բաբկեն Բագրատյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Երկամարտի 245 կգ արդյունքով (110+135) հայ ծանրորդը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը:
Այսօր 69 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնեն Ռաֆիկ Հարությունյանը եւ Արմեն Գրիգորյանը: