Հայկական եւ վրացական ձեռագրերը կցուցադրվեն Հոնկոնգի համալսարանում:
Հայկական եւ վրացական ձեռագրերը կցուցադրվեն Հոնկոնգում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: South China Morning Post-ի փոխանցմամբ՝ ցուցադրությանը, որը կտեւի մինչեւ հունիսի 11-ը, կներկայացվեն 11-18-րդ դարերի ձեռագրեր:
«Հայկական ձեռագրերն ամենահարուստ պատկերազարդումներով ձեռագրերն են Մերձավոր Արեւելքի քրիստոնեական եկեղեցիներից: Դրանց մեջ առաջնային նշանակություն ունի Ավետարանը: Հայերն այն պաշտում են նույնքան, որքան հույն ու ռուս ուղղափառները՝ սրբապատկերները»,- նշել է Հոնկոնգի համալսարանի Թանգարանի եւ գեղարվեստական պատկերասրահի տնօրեն Ֆլորիան Կնոտեն: