Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները:
Գաբրիել Սարգսյանը մեկ միավորով է ետ մնում «Դուբայ օփեն»-ի առաջատարներից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել: Մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հիվանդության պատճառով դադարեցրել է ելույթները մրցաշարում: Մրցաշարում հետագա ելույթները դադարեցրել է նաև նրա որդին` Հայաստանի մինչև 12 տարեկանների չեմպիոն Էդուարդ Հակոբյանը: Գաբրիել Սարգսյանն ունի 5 միավոր և առաջատարներից ետ է մնում մեկ միավորով: