Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Սանդերլենդի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով «MU TV»-ին տված հարցազրույցում:
Հենրիխ Մխիթարյան. Գոլ խփեցի 2-րդ կեսի մեկնարկից 46 վայրկյան ա՞նց. շատ ուրախ եմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երեկ կայացած այդ խաղում Մխիթարյանը գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ, իսկ ՄՅՈւ-ն հաղթեց 3:0 հաշվով.
«Շատ կարևոր խաղ էր և շատ կարևոր հաղթանակ ՝ երկու ոչ-ոքիներից հետո: Մենք արեցինք ամեն ինչ հաղթանակի հասնելու համար: Գիտեինք, որ հեշտ չի լինելու, բայց ամեն դեպքում ամենակարևորն այն է, որ մենք շատ լավ խաղացինք և հաղթեցինք:
Գոլ խփեցի երկրորդ խաղակեսի մեկնարկից 46 վայրկյան ա՞նց. շատ ուրախ եմ այդ առիթով (ծիծաղում է): Միշտ ցանկանում եմ գոլեր խփել: Կարծում եմ՝ շատ կարևոր էր երկրորդ գոլը խփելը: Խաղը դեռ չէր ավարտվել ու նրանք սկսել էին փոքր-ինչ վերահսկել խաղի ընթացքը: Շնորհիվ իմ թիմակիցների՝ կարողացա երկրորդ գոլը խփել, իսկ խաղավարտին 3-րդը խփեցինք, ու հաղթեցինք»,- ասել է Մխիթարյանը: