Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Պողոսյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ չի պատրաստվում բավարարվել ձեռք բերվածով եւ կպայքարի չեմպիոնական տիտղոսի համար.
Սոնա Պողոսյան. Պայքարելու եմ Եվրոպայի չեմպիոնության համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մեծահասակների մակարդակում սա իմ առաջին մեդալն է: Հիմա արդեն կձգտեմ Եվրոպայի առաջնությունում հաղթելուն: Մինչեւ վերջին պահը մտածում էի՝ չորրորդը կլինեմ:
Բայց պայքարի ընթացքում մարզիչս` Արման Ղազարյանն ասաց, որ անպայման մեդալ լինելու է: Ռուս ծանրորդի անհաջող մոտեցումից հետո ես հրումում փոքր արծաթ ապահովեցի, իսկ երբ ուկրաինացին ձախողվեց, անհնարինը հնարավոր դարձավ:
Սա մեծահասակների մեջ իմ երրորդ մեկնարկն էր: Մինչ այդ մասնակցել եմ աշխարհի առաջնությանը եւ Ռիոյի օլիմպիական խաղերին: Արդեն վստահություն եմ ձեռք բերել ուժերիս նկատմամբ: Մեդալս նվիրում եմ տասնամյա եղբորս` Հակոբին, որը ևս ծանրամարտով է զբաղվում»,- ասել է Սոնա Պողոսյանը: