Նոբելյան մրցանակակիր և իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը կդառնա ՄԱԿ-ի ոչ պաշտոնական պատվիրակը, լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսուֆզայը կդառնա ՄԱԿ-ի ամենաերիտասարդ խաղաղության պատվիրակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնում է RIA Novwsti-ն:
«Այսօր գլխավոր քարտուղարը (Անտոնիու Գուտերեշ) Մալալա Յուսուֆզային կնշանակի ՄԱԿ-ի խաղաղության պատվիրակ, նա ուշադրությունը կկենտրոնացնի աղջիկների կրթության վրա»,- ասել է Դյուժարիկը: Նրա խոսքերով` Յուսուֆզայը կդառնա ամենաերիտասարդ խաղաղության պատվիրակը ՄԱԿ-ի պատմության մեջ:
Խաղաղության պատվիրակներ նշանակվում են 2 տարով: Նրանք պետք է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրեն ՄԱԿ-ի աշխատանքներին: