Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում նորոգման և բարեկարգման աշխատանքներ են ընթանում:
Ստեփան Շահումյանի անվան պուրակում նորոգման աշխատանքներ են ընթանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանն ասել է, որ պուրակի աշխատանքների ավարտից հետո մայրաքաղաքը կստանա նոր շունչ ու գեղեցկություն:
«Մայիսյան եռատոնի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում արդեն ավարտին է հասցվում Ստեփանակերտի փողոցների բարեկարգման և փոսալցման աշխատանքները: Այսօրվանից սկսվել է նաև քաղաքի տոնական ձևավորման աշխատանքները»,- հավելել է Ա. Հակոբյանը: