Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը պատրաստվում է ամուսնանալ հայուհու հետ, հարսանեկան արարողությունը տեղի է ունենալու Արցախում:
ԵԽ պատգամավոր Ֆրանկ Էնգելը պատրաստվում է հայուհու հետ ամուսնանալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին DennikN պարբերականին երեկ տված հարցազրուցում հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Բորիս Զալան:
Ե՛վ Էնգելը, և՛ Զալանը որպես դիտորդներ մասնակցել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին:
«Ֆրանկ Էնգելը վճռականորեն էր տրամադրված ինձ համար հայկական խոհանոցի էքսկուրսիա անցկացնելու հարցում: Ես նաև պարզեցի, որ Ֆրանկը սիրահարված է ոչ միայն հայկական խոհանոցին, նրա ընտրյալը հայուհի է,և նա իր հարսանիքը կազմակերպելու է հենց Լեռնային Ղարաբաղում»,- հայտնել է Զալան:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Էնգելի հանդեպ Արցախ այցելությունների համար: