Artsakhpress

Մշակույթ

Հայաստան եկած նորվեգական երգչախումբը հաղթահարել էր հայերեն երգեր սովորելու դժվարությունը

Նորվեգիայից եկած «Լիդերհորն» երգչախմբի անդամները Հայաստանում ծանոթացան հայկական պատմության էջերին:

Հայաստան եկած նորվեգական երգչախումբը հաղթահարել էր հայերեն երգեր սովորելու դժվարությունը

Հայաստան եկած նորվեգական երգչախումբը հաղթահարել էր հայերեն երգեր սովորելու դժվարությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երգչախումբը ապրիլի 12-ին ցեղասպանության հուշահամալիրում կատարեց հոգևոր երգեր և հարգանքի տուրք մատուցեց  Եղեռնի զոհերի հիշատակին:

«Ավանդույթ է դարձել արդեն, որ ամեն տարի ապրիլի 24-ին Բերգեն քաղաքի «Լիդերհորն» երգչախումբը երգում է խաչքարի մոտ: Այս տարի եկանք Հայաստան: Ապրիլի 24-ին չենք եկել, որ շատ մարդ չլինի: Իրենք հասցնեն տեսնել, ծանոթանալ Հայաստանին: Միտքն առաջացել է դեռ երկու տարի առաջ: Երգչախմբի անդամները շատ էին լսել Հայաստանի մասին, բայց չգիտեին, թե որտեղ է այն: Որոշեցի նրանց բերել Հայաստան, որպեսզի հետո իմանան և իրենց ընկերներին էլ կարողանան ցույց տալ, թե քարտեզի վրա որտեղ է Հայաստանը: Շատերն իրենց հետ բերել են նաև ընկերներին: Մենք՝ մայրս, մեր բարեկա մները, գտել ենք նրանց համապատասխան հայկական երգեր՝ «էրեբունի Երևան», Կոմիտասի երգերից և այլն»,-ասաց նորվեգական մշակութային ընկերակցության անդամ, կազմակերպիչ Մարտին Դավթյանը:

Նրա խոսքով`երգչախումբը բաղկացած է մոտ յոթանասուն հոգուց, բայց Հայաստան են եկել նրանցից քառասունը: «Լիդերհորն»-ը ճամփորդությունների աշխարհագրությունը ներառում է Աֆրիկան, Կուբան, Պաղեստինը: Պաղեստինում նրանք լսել են հայկական երգ, որից հետո էլ հետաքրքրվել են Հայաստանով ու հայկական երգերով:

«Մենք եկել ենք Բերգենից, որը քաղաք է Նորվեգիայի արևմտյան ափում և շրջապատված է լեռներով, ինչպես Հայաստանը: Այնպես, որ մեզ հոգեհարազատ է այս երկիրը: Ձեզ կուղեկցենք երաժշտական ճամփորդության, որը սկիզբ է առել Նորվեգիայից և հասել է Հայաստան»,- նշեց երգչախմբի ներկայացուցիչը:

«Լիդերհորն»-ը կատարեց 4 հայերեն, մի քանի նորվեգերեն և այն երկրների լեզվով երգեր, որտեղ, որ եղել էին: Կատարեցին նաև մեկ շվեդական երգ, որի երաժշտությունը հայկական էր:

Երգչախմբի տենոր, երգիչ Ռյունե Քրիստիան Դահլի խոսքով` «Լիդերհորն»-ը սկսել է գործել 1973 թվականից: Սկզբնական շրջանում անդամները եղել են ուսանողներ, ովքեր պայքարել են վիետնամական պատերազմի դեմ: «Մենք հայկական  պատմության մասին շատ քիչ բան գիտենք դպրոցից: Բայց երբ մենք ծանոթացանք Մարտին Դավթյանի, իր ընտանիքի հետ և առաջին անգամ միացանք ապրիլի 24-ի հիշատակի օրվան, շատ բան սովորեցինք հայոց պատմության մասին: Իսկ հիմա, երբ Հայաստանում ենք, հասկացանք, որ շատ քիչ բան գիտեինք այս երկրի մասին»,-ասաց Ռյունե Քրիստիան Դահլը և նշեց, որ հայերե? ? երգեր սովորելն այնքան էլ հեշտ չէր, բայց ամռանը հայ ընկերների օգնությամբ կարողացել են սովորել երգերի հայերեն բառերը:

«Շատ ուրախ ենք այսպիսի ջերմ ընդունելության համար: Մեր հայերեն երգերից բոլորը հուզվում են այստեղ, մենք ևս հուզված ենք: Երբ մեր աչքով ենք տեսնում Հայաստանը, երգելիս զգացողություններն ավելի տպավորիչ են լինում: Երեկ Կոմիտասի թանգարանում ելույթի ժամանակ շատ բան սովորեցինք նրա մասին ևս»,-ասաց երգչախմբի դիրիժոր Ռիկկե Լինա Սորելլ Մաթիսոնը:

«Լիդերհորն»-ը վաղը` մարտի 13-ին, ելույթ կունենա նաև Արամ Խաչատրյան համերգասրահում:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search