Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը շփման գծում. Կարեն Միրզոյան

Հունաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել CNN Greece հեռուստաալիքին։

Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը շփման գծում. Կարեն Միրզոյան

Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը շփման գծում. Կարեն Միրզոյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Անդրադառնալով արցախյան հակամարտությանը Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը վերջին շրջանում քայլեր էր ձեռնարկում շփման գծում լարվածությունը հետևողականորեն սրելու ուղղությամբ, որի գագաթնակետը եղավ նախորդ տարվա ապրիլին շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծումը, ինչի հետևանքով զոհվեցին ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիներ: Նրա խոսքով` ապրիլյան ագրեսիան ավելի հրատապ է դարձրել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնման վերաբերյալ առաջարկների իրականացման անհրաժեշտությունը, որը կնպաստի ստեղծված իրավիճակից դուրս գալու և բանակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։

«Չնայած վերոնշյալ առաջարկների շուրջ 2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում և 2016 թ․ հուլիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Ադրբեջանը հրաժարվում է իրագործել դրանք և շարունակում ապակայունացնել իրավիճակը շփման գծում»,- ասել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը:
Կարեն Միրզոյանի դիտարկմամբ` հակամարտության կարգավորման առումով Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ: Նրա կարծիքով` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում այդ երեք երկրները հանդես են գալիս ընդհանուր դիրքորոշմամբ և համադրում բոլոր ջանքերը, չնայած այլ միջազգային խնդիրների շուրջ նրանց ունեցած տարաձայնությունների: Նախարարն, անդրադառնալով ԵՄ ներգրավվածության վերաբերյալ հարցին, ընդգծել է, որ Արցախը, ի տարբերություն հետխորհրդային այլ երկրների, ստիպված է եղել կերտել ժողովրդավարական պետականություն՝ առանց որևէ արտաքին աջակցության, այդ թվում եվրոպական կառույցների կողմից։ Այս առումով Արցախի ԱԳՆ ղեկավարը կարևորել է տարածաշրջանում ԵՄ ներկայացվածությունը և նշել, որ Արցախը պատրաստ է համագործակցել՝ երկրում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների ամրապնդման և զարգացման ուղղությամբ։

Անդրադառնալով այն հարցին, թե էներգետիկ ոլորտում ունեցած դերակատարության շնորհիվ Ադրբեջանի քաղաքական ազդեցության հավանական աճը ինչպե՞ս կարող է ազդել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, Կարեն Միրզոյանն ասել է, որ նավթը և գազը շատ կարևոր են ոչ միայն տնտեսության, այլ նաև անվտանգության համար, սակայն վաղ թե ուշ դրանք սպառվում են։ «Եթե դիտարկենք կարճաժամկետ շահերի տեսանկյունից, էներգակիրների առկայությունը շատ կարևոր գործոն է, սակայն երկարաժամկետ հեռանկարում ժողովրդավարությունն ու կայունությունն ավելի կարևոր են, քան նավթն ու գազը»,- ընդգծել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար:

Միրզոյանի խոսքով` քանի դեռ Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը և վճռական միջոցներ չեն ձեռնարկվում նրան զսպելու ուղղությամբ, Հարավային Կովկասում նոր պատերազմի բռնկման վտանգը միշտ առկա է, ինչը սպառնալիք է ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ու միջազգային հանրության համար։

«Արցախի ապագա կարգավիճակը որոշվելու է իր ժողովրդի կողմից. ներկայումս Արցախի Հանրապետությունն անկախ երկիր է՝ սեփական սահմանադրությամբ ու պետական ինստիտուտներով»,-հավելել է նախարարը։

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search