Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ եւ մասնակցել այնտեղ շաբաթօրյակի շրջանակներում կազմակերպված ծառատունկին:
Բակո Սահակյանն այցելել է Մատաղիս գյուղ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարը հանդիպել է նաեւ տեղի բնակիչների հետ եւ քննարկել համայնքի առջեւ ծառացած խնդիրները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: