Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը գլխավորապես անդրադարձել են Սիրիայում գրանցված վերջին զարգացումներին: Կողմերը ժնևյան բանակցությունների շարունակության տեսանկյունից կարևորել են համատեղ ջանքերի գործադրումը: Օրակարգում է եղել նաև Իդլիբում քիմիական հարձակման հարցը: Էրդողանն ու Պուտինը կարևորել են Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատումը: Երկու երկրի ղեկավարները ընդգծել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակով ավելի շատ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը: