Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների ղեկավարները հավանություն են տվել այդ կազմակերպությունում Մոլդովային դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու Քիշնեւի դիմումին:
ԵԱՏՄ-ն հավանություն տվեց դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Մոլդովայի դիմումին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, ապրիլի 14-ին Բիշքեկում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հայտնել Է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը: «Որոշում Է ընդունվել ողջունել եւ պաշտպանել Մոլդովայի դիմումը»,-հայտարարել Է նա եւ հավելել, որ Մոլդովային նոր կարգավիճակի տրամադրման որոշումը «հաստատված Է սահմանված կարգով»: