Չորեքշաբթի Մինսկում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստը, մասնակիցները կքննարկեն ռազմական անվտանգության սպառնալիքները:
Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, Ղրղզստանի զինված ուժերի գլխավոր շտաբի առաջին տեղակալը, ինչպես նաեւ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։ Նիստը տեղի է ունենում Բելառուսի պաշտպանության առաջին փոխնախարար, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օլեգ Բելոկոնեւի նախագահությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Համապատասխան օրակարգի՝ նիստի մասնակիցները կքննարկեն ու կարծիքներ կփոխանակեն գլխավոր հարցերի շուրջ, ինչպես՝ ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների վերլուծությունը, ինչպես նաեւ ՀԱՊԿ շահերից ելնելով՝ հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության կազմակերպությունը։
Ծրագրվում է նաեւ քննարկել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր օժանդակ մարմինների ձեւավորումը՝ կապված նյութատեխնիկական ապահովման, հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության, ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի նախապատրաստության ու կիրառման, ինչպես նաեւ ռազմական կադրեր նախապատրաստելու հետ։ Մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ՀԱՊԿ պետությունների զինված ուժերի միջազգային թռիչքների կազմակերպումը։
Միջոցառման վերջում ծրագրվում է ստորագրել արձանագրություն, որտեղ, ինչպես նախատեսվում է, կարձանագրվեն ընդունված որոշումները եւ կտրվեն համապատասխան հանձնարարությունները դրանց հետագա իրականացման վերաբերյալ։