Ամեն տարի ապրիլի 24-ին Ֆրանսիան հարգում է Հայոց ցեղասպանության հիշատակը, ողբերգության հիշատակը, որը վերապրել է ֆրանսիացիների եղբայր ժողովուրդը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու. Անհրաժշտ է շարունակել ղարաբաղյան խնդրով բանակցությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Nouvelles d'Arménie ամսագրի հետ հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու եւ «Ոտքի կանգնի՛ր, Ֆրանսիա» շարժման առաջնորդ Նիկոլյա Դյուպոն-Էնյանը:
«Որպես նախագահ՝ ես, բնականաբար, Ֆրանսիայի անունից հարգանքի տուրք կմատուցեմ հայ ժողովրդին: Բոլոր հայերի համար այս առանձնահատուկ օրը կդառնա ողբերգության հիշատակի ազգային օր»,- հայտարարել է նա:
Ի պատասխան ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշմանն առնչվող հարցին, թեկնածուն նշել է, որ Ֆրանսիան ամբողջովին ներգրավված է մինսկյան գործընթացին: «Մենք պետք է շարունակենք խաղաղ կարգավորման բանակցությունները եւ բոլոր կողմերի միջեւ համաձայնության հասնենք՝ սկսած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնությունից: Սա բարդ գործընթաց է, բայց միակը, որը կարող է ձեր երկրի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության երաշխիք տալ»,- հայտարարել է նա: