ՄԱԿ-ի միջազգային դատարանը հրաժարվել է բավարարել Ռուսաստանի դեմ ժամանակավոր պատժամիջոցներ մտցնելու պահանջով Ուկրաինայի հայցը` կապված ահաբեկչության ֆինանսավորման կոնվենցիայի խախտման հետ, հայտնում է RIA Novosti-ն:
ՄԱԿ-ի դատարանը հրաժարվել է Կիևի պահանջով Ռուսաստանի դեմ ժամանակավոր պատժամիջոցներ մտցնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սակայն, դատարանը մասամբ բավարարել է Կիևի պահանջը երկրորդ հայցով` ռասայական խտրականության վերացման կոնվենցիայի խախտումների մասին: Ռուսաստանը պետք է զերծ մնա Ղրիմի թաթարների իրավունքների խախտումից և երաշխավորի Ղրիմում ուկրաիներեն լեզվով սովորելու հնարավորությունը:
Բաց լսումները տեղի են ունեցել Հաագայի Աշխարհի պալատում` դատարանի պաշտոնական նստավայրում: Որոշումը կարդացել է դատավոր Ռոնի Աբրահամը:
Կիևը Մոսկվայի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան, պահանջելով «ժամանակավոր միջոցառումներ» մինչև դատարանի վերջնական որոշումը: Պահանջների մեջ մտել են «Ուկրաինա զենքի մատակարարման, զինյալների աջակցման», ինչպես նաև Ղրիմում «խտրականության» դադարեցումը: