Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Sportovni hala Kralovka մարզապալատում անցկացվող սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնություններում 25 երկրի շուրջ 200 մարզիկների թվում են նաեւ Հայաստանը ներկայացնող 19 մարզիկ- մարզուհիներ, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանը 5 մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Մրցումների առաջին օրը Հայաստանի մարզիկներից հինգը նվաճել են մեդալներ. Վարսիկ Գրիգորյանը, Ֆելիքս Դանիելյանը, Վահագն Չալյանը նվաճել են բրոնզե, Նարեկ Դալլաքյանը՝ արծաթե մեդալ, իսկ Բորիս Շատվերյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերում, հռչակվել է Եվրոպայի առաջնության հաղթող: