Եռօրյա պաշտոնական այցով ապրիլի 24-ին Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին:
Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին կայցելի Ծիծեռնակաբերդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մ. Համիդ Անսարին կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Փոխնախագահ Մ. Համիդ Անսարին կհանդիպի նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ, կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան: