Արցախի «Արմֆայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ստեփանակերտի 6-րդ դպրոցի մարզադահլիճում նախօրեին կայացել է «ArmFighting-Selection» մրցաշար:
Արցախում կայացել է «ArmFighting-Selection» մրցաշար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի «Արմֆայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Հայրապետյանը և նշել, որ մրցաշարին Արցախից և Գյումրիից մասնակցել է 20 մարզիկ:
«Մրցաշարի նպատակն է Արմֆայթինգ մարզաձևը զարգացնել Արցախում և ի հայտ բերել ուժեղ մարզիկների: Մրցաշարին արցախցիները հաղթել են 9:1 հաշվով»,-ասել է Ա. Հայրապետյանը և նշել, որ հաղթողներն արժանացել են մեդալների, գավաթների և պատվոգրերի: