ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ոչ պրոֆեսիոնալ է անվանել Վաշինգտոնի հայտարարությունները՝ «Թալիբան» շարժմանը Ռուսաստանի զենք մատակարարելու մասին։ Նրա խոսքով՝ նման պնդումների հիմքեր չկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լավրովը ոչ պրոֆեսիոնալ է անվանել Վաշինգտոնի հայտարարությունները՝ Մոսկվայի կողմից թալիբներին զինելու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ինչ վերաբերվում է մեր՝ թալիբներին իբր թե զենք մատակարարելու մասին հայտարարություններին, որոնք հնչում են Վաշինգտոնի զինծառայողներից եւ զինծառայողներից, որոնք տարածաշրջանում ղեկավարում են ԱՄՆ խմբավորումը՝ ոչնչի վրա չհիմնված ոչ պրոֆեսիոնալ հայտարարություններ են», — հայտարարել է Լավրովը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
«Որպեսզի հիմա բացասական չխոսեն Ռուսաստանի մասին, այդ բացասական հայտարարությունները հաստատող ոչ մի փաստ ոչ ոք չի առաջադրում։ Ես վստահ եմ, որ նրանք, ովքեր ԱՄՆ-ում գումար են ստանում, որպեսզի ղեկավարությանն արժանահավատ հետախուզական տեղեկություն հայտնեն, շատ լավ գիտեն, որ դրանք կեղծ պնդումներ են», — հավելել է նախարարը։