Artsakhpress

Սփյուռք

Լիբանանի հայկական կուսակցությունները Ցեղասպանության տարելիցին նվիրված արարողություն են կազմակերպվել

Բեյրութի Նահատակաց հրապարակում ապրիլի 24-ին տեղի է ունեցել հայ քաղաքական երեք կուսակցությունների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունը:

Լիբանանի հայկական կուսակցությունները Ցեղասպանության տարելիցին նվիրված արարողություն են կազմակերպվել

Լիբանանի հայկական կուսակցությունները Ցեղասպանության տարելիցին նվիրված արարողություն են կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:  

«Երկուշաբթի, 24 ապրիլին Պէյրութի Նահատակաց հրապարակին  վրայ   հայ քաղաքական երեք կուսակցութիւններու կազմակերպութեամբ  տեղի ունեցաւ  Հայոց Ցեղասպանութեան  ոգեկոչման  կեդրոնական  հանդիսութիւնը:

Ժողովրդային հաւաքին ներկայ էին հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունի եւ վարչապետ Սաատ Հարիրիի ներկայացուցիչ, նախարար Նիքոլա Թուէյնի, խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրիի ներկայացուցիչ, երեսփոխան Էմիլ Ռահմէ, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսի ներկայացուցիչ, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեան, Պէյրութի հայ կաթողիկէ պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գէորգ եպս. Ասատուրեան, ՄԱՀԱԵՄ-ի Կեդրոնական մարմինի ատենապետ վեր. դոկտ. Փոլ Հայտոսթեան, պաշտպանութեան նախարար Եաագուպ Սարրաֆ, ընկերային հարցերու նախարար Փիեռ Ապու Ասի, կանանց հարցերու պետական նախարար Ժան Օղասապեան, Լիբանանի մէջ Հայաստանի դեսպան Սամուէլ Մկրտչեան, Մերձաւոր Արեւելքի մէջ Արցախի հանրապետութեան ներկայացուցիչ Կարօ Քեպապճեան, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, Ազգային ազատ հոսանք կուսակցութեան ղեկավար Ժըպրան Պասիլի ներկայացուցիչ, երեսփոխան Իպրահիմ Քանաան, երեսփոխաններ քաղաքապետական խորհուրդներու անդամներ,  լիբանանեան քաղաքական ուժերու, ինչպէս` Ազգային ազատ հոսանքի, Լիբանանեան ուժեր կուսակցութեան, Մարատա հոսանքի, Հըզպալլայի, Ամալ շարժումի, Մուսթաքպալ հոսանքի, Ընկերվար յառաջդիմական կուսակցութեան, Ղովմի կուսակցութեան, Իթթիհատ կուսակցութեան եւ Արաբական ժողովրդավարական կուսակցութեան ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ հայկական կրթական, մշակութային, տնտեսական ու ընկերային կառոյցներու ներկայացուցիչներ եւ հազարաւոր լիբանանահայեր:

Բացման խօսքով հանդէս եկաւ Մատլեն Վարդանեան:   Արաբերէնով ներկայ հիւրերը ողջունեց եւ օրուան յայտագիրը ներկայացուց Շաղիկ Յովսէփեան-Յարութիւնեան:

Ռամկավար Ազատական կուսակցութեան խօսքը արտասանեց  Լեւոն Բարսեղեան:

Այս առիթով խօսք առին նաեւ Լիբանանի հանրապետութեան նախագահ Միշել Աունի եւ վարչապետ Սաատ Հարիրիի ներկայացուցիչ, նախարար Նիքոլա Թուէյնի եւ խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրիի ներկայացուցիչ, երեսփոխան Էմիլ Ռահմէ, որոնց խօսքերը կու տանք առանձնաբար:

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի անունով խօսք առաւ Վիգէն Աւագեան: Ան յայտնեց, որ Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման պայքարը մեր գոյութեան իրաւունքի եւ լինելութեան հարցն է: Իւրաքանչիւր հայ, համեստ բանուորէն մինչեւ քաղաքական-դիւանագիտական բարձր դիրքերու հասած դէմք, իրաւունք չունի տկարանալու իր պահանջատիրութեան մէջ: Հիմնականը համազգային մեր վճռակամութեան ամրապնդումն է` չընկրկելու, զիջումներ չկատարելու եւ միշտ իրաւատիրոջ եւ պահանջատիրոջ դիրքերէն խօսելու:

Աւագեան հաստատեց. «Մենք դատապարտուած ենք յաղթելու եւ աշխարհի չորս ծագերէն ցեղասպանին երեսն ի վեր գոչելու, թէ Ցեղասպանութենէն 102 տարի ետք մենք ներկայ ենք պետութեամբ ու ժողովուրդով: Մենք ներկայ ենք, պահանջատէր ենք ու կը մնա՛նք, այնքան ատեն որ Կարսն ու Արտահանը, Վանն ու Մուշը, Մայր Հայաստանի հողերուն մեծագոյն մասը աշխարհին կը ներկայացուին իբրեւ Թուրքիոյ արեւելեան նահանգներ»:

«Պետական ահաբեկչութեան հոմանիշ Թուրքիա օր-ցերեկով անխնայ պայքար կը շղթայազերծէ քիւրտ ժողովուրդին դէմ, արիւնալի տխուր դերակատարութիւն կ’ունենայ Միջին Արեւելեան խաւարամիտ շարժումներու աջակցութեան մէջ ընդհանրապէս եւ սուրիական տագնապին մէջ յատկապէս: Փաստօրէն, ան ճիգ չի խնայեր տարտղնելու եւ ուժասպառ ընելու շրջանի հայկական երբեմնի շէն ու հզօր գաղութները: «Անգարա ամէնէն բիրտ միջոցներով կ՛ոտնակոխէ Թուրքիոյ ազգային փոքրամասնութիւններուն իրաւունքները եւ ասպարէզ կը կարդայ անոնց, որոնց «նախահայրերը 100 տարի առաջ ծովը նետեց», իր նախագահին իսկ խոստովանութեամբ», յայտնեց Աւագեան:

Աւագեան հաստատեց, որ «ապրիլեան քառօրեայ պատերազմին դասերը տակաւին չեն մոռցուած եւ բոլորիս կը թելադրեն տեւական ու ամբողջական զօրաշարժ` հայութեան կռիւը բոլոր ճակատներուն վրայ այսուհետեւ աւելի՛ կազմակերպուած, աւելի՛ կատարելագործուած եւ աւելի՛ ուժգին կերպով մղելու համար»:

Իր խօսքին վերջին մասով, Աւագեան ողջունեց լիբանանահայութեան նշանակալից դերն ու նպաստը Հայ դատի տասնամեակներու աշխատանքներուն մէջ եւ իր պատգամը ներկաներուն ուղղելով ըսաւ. «Կասկած չունինք, որ ինչպէս երէկ, նաեւ այսօր եւ վաղը, ուղի պիտի հարթէք խոչընդոտներով լեցուն համազգային մեր պայքարին ու պահանջատիրութեան: Տեղի պիտի չտաք ձեր շուրջը պարագայաբար յայտնուող ընկրկումի եւ պարտուողականութեան տրամադրութիւններուն, ընդհակառակն` պիտի ընդդիմանաք բոլորին, օգտուելով մեր ժողովուրդի կենսունակութեան աղբիւրներէն, անցեալի ու ներկայի ձե՛ր փորձառութիւններէն: Պիտի պայքարիք նիւթական, բարոյական, ֆիզիքական ձեր բոլոր կարելիութիւններով, ներկայ աշխարհի բոլոր միջոցներով, մինչեւ որ Շիրազի բառերով` «Արարատը մերը լինի ու Արաքսը Հայաստան հոսի»:

Ապա խօսք առաւ  ՄԱՀԱԵՄ-ի Կեդրոնական մարմինի ատենապետ  վեր. դոկտ. Փոլ Հայտոսթեան: Ան ըսաւ, որ 102 տարի ետք Թուրքիոյ վարած ուրացման եւ ժխտողական քաղաքականութիւններէն ետք կը  համախմբուինք բարձրաձայն յայտարարելու, որ կեանքը մահուան կը յաղթէ, արդարութիւնը պարտութեան կը մատնէ կուտակուած անցեալը, ուրացման համաճարակները եւ անտարբեր քաղաքականութեան գործադրումը:

Խօսք առաւ Հայ կաթողիկէ համայնքի Պէյրութի թեմի օգնական եպիսկոպոս Գէորգ եպս. Ասատուրեան: Ան  իր խօսքը ուղղելով աշխարհի պետութիւններուն, կառավարութիւններուն ու ժողովուրդներուն յայտնեց, որ հայ ժողովուրդը արդէն ապրած է փորձառութիւնը այն բռնարարքներուն, որոնք կ’արձանագրուին մեր շրջանին մէջ, սակայն հայ ժողովուրդի խմած բաժակը աւելի դառն էր, եւ երբ երկու պարագաները բաղդատենք, կը տեսնենք, որ տարբերութիւնը մեծ է, որովհետեւ ահաբեկչական խմբաւորումներուն կատարած արարքները քիչ են բաղդատմամբ Թուրքիոյ ղեկավարներուն հայ ժողովուրդին դէմ կատարածին: Մէկ այլ տարբերութիւնն ալ այն է, որ ահաբեկչական խմբաւորումները կ’ընդունին իրենց գործած յանցագործութիւնը, մինչ 1,5 միլիոն ժողովուրդը սպաննողը կը ժխտէ զայն:

Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեան, յայտնեց, թէ Ցեղասպանութեան զոհերը չյիշելը կը նշանակէ դաւաճանութիւն գործել մեր պատմութեան հանդէպ, իսկ յիշելը կը նշանակէ` անոնց ոգեղինացած ներկայութեան մէջ դիտել մեր կեանքը, քննել մեր ազգային հաւատարմութեան հասկացողութիւնը եւ վաղուան պատմութիւնը կերտելու պատասխանատուութեամբ կշռել մեր հայրենասիրութեան որակը: «Անոնց յիշատակը պէտք է ուղղութիւն տայ մեր կեանքին, մեզ առնչէ  մեր ազգային երազներուն ու ձգտումներուն եւ մեր հաւատքը ուղղէ դէպի հայրենիք, որպէսզի մենք կարողանանք վաղուան մեր կեանքը կառուցելու յանձնառութեամբ վարուիլ մեր գոյութեան հետ այստեղ` Լիբանանի մէջ եւ ամէնուրեք», շեշտեց առաջնորդ սրբազանը:

Գեղարուեստական բաժինով իրենց մասնակցութիւնը բերին հայրենի արուեստագէտ Զարուհի Բաբայեան եւ լիբանանահայ անուանի երաժիշտ եւ յօրինող, դաշնակահար Կի Մանուկեան»:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search