ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի կառավարական ուժերի «Շայրաթ» ռազմաբազային հասցված հարվածը սպառնալիք է ստեղծել ռուս զինծառայողների կյանքի համար:
Շոյգուն Սիրիայում ԱՄՆ գործողություններն անվանել է սպառնալիք ռուս զինծառայողների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին նա ասել է միջազգային անվտանգության հարցով մոսկովյան համաժողովի ժամանակ: Այս մասին փոխանցում է РИА Новости-ին: Շոյգուն խոստովանել է, որ ավիահարվածների հետ կապված իրենք անհրաժեշտ քայլեր են կատարել ռուս զինծառայողների անվտանգության ապահովման համար: «Շայրաթ» ռազմաբազան ԱՄՆ-ի կողմից ավիահարվածների է ենթարկվել ապրիլի 7-ին: