ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտոնբերգը նախազգուշացրել է Թուրքիային հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում սկսված ձերբակալությունների, կալանավորումների ու աշխատանքի ազատումների հարցով:
Ստոլտենբերգը Թուրքիային հորդորել է հարգել օրենքի գերակայությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը: Մալթայում ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների հավաքի ժամանակ Ստոլտենբերգն ասել է. «Թուրքիան ունի իրավունք պաշտպանելու ինքն իրեն և դատելու ձախողված ռազմական հեղաշրջման փորձի թիկունքում կանգնած մարդկանց: Սակայն այս ամենը պետք է արվի` հարգանք ցուցաբերելով օրենքի գերակայության նկատմամբ»: Նա ընդգծել է, որ կարևորում է այդ արժեքները և խնդրի առնչությամբ խոսել է Թուրքիայի ղեկավարության հետ: Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում ձերբակալվել է շուրջ 47 հազար մարդ: Հարյուր հազարավորներն ազատվել են աշխատանքից: