ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը անհետացել է, որ հրաժարական չտա: Այսօր Ագրամունտը չի ներկայացել բյուրոյի նիստին, որտեղ սպասվում էր նրա հրաժարականը:
Ագրամունտն անհետացել է հրաժարական չտալու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստրասբուրգում panorama.am-ի թղթակցի հարցին, թե Ագրամունտը ներկա եղել է բյուրոյի նիստին ու ինչպիսի որոշում է ընդունվել, թե ոչ, պատգամավոր Թինի Կոքսը միայն ասաց, որ նախագահողը հայտարարություն պետք է անի և ավելի ոչինչ չի կարող ասել: