Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում տեղի է ունեցել հանրապետական պարային փառատոն (լուսանկարներ)

Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել հանրապետական պարային փառատոն՝ նվիրված Պարի միջազգային օրվան:

Ստեփանակերտում տեղի է ունեցել հանրապետական պարային փառատոն (լուսանկարներ)

Ստեփանակերտում տեղի է ունեցել հանրապետական պարային փառատոն (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փառատոնին մասնակցում էին Արցախի տարբեր շրջաններից, Ստեփանակերտից և ՀՀ-ից ժամանած 32 պարախմբեր՝ 500-ից ավելի մասնակիցներով:


«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ պարարվեստի զարգացման համար Արցախում արդեն լուրջ նախադրյալներ կան: «Հանրապետության երկու տասնյակից ավելի համայնքներում ունենք պարախմբեր, և այսօր բոլորին հնարավորություն է տրվել՝ ներկայանալու իրենց պարային համարներով: Սա հնարավորություն է տալիս ուսումնասիրելու, թե որ համայնքում ինչպիսի խնդիրներ կան: Պարը նաև համախմբում է բոլորին, մեր միասնական ոգին է ցույց տալիս, և շատ կարևոր է, որ մատաղ սերունդը դաստիարակվի այդ ոգով: Որպես խրախուսում՝ բոլոր այս պարախմբերին հրավիրելու ենք մայիսի 9-ի տոնական համերգին: Այս միջոցառումը շարունակական բնույթ է կրելու»,- մասնավորապես ասել է Ն. Աղաբալյանը և նշել, որ փառատոնի նպատակը մշակութային ժառանգության և ինքնության պահպանումն է:
«Արցախ» ազգային պարի համույթի անդամ Արևիկ Սարգսյանն ասել է, որ տարիներ առաջ իր համար երազանք էր Արցախում պարի փառատոնի անցկացումը:
«Այս ամենը հուզիչ է, որովհետև այսօր Վերածննդի հրապարակում ազգային պարն է թնդում, որը հայապահպանության կարևոր արժեքներից է»,-ասել է Ա. Սարգսյանը:

Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի սիրողական պարի խմբի անդամ Ժիրայր Հակոբյանն էլ նշել է. «Բերձորի համար 2 դպրոցի մանկավարժներն են ընդգրկված մեր սիրողական պարի խմբում: Շատ ուրախալի և ոգևորիչ է այսքան երիտասարդ հայորդիներ տեսնելը, ովքեր տիրապետում են ազգային պարարվեստին: Շատ ուրախ ենք, որ մեր երիտասարդությունը խնջույքների ժամանակ ևս կանոնավոր շարժումներով ազգային պարեր է պարում»:

Հադրութի շրջանի Տող գյուղի արվեստի դպրոցի պարի դասատու Անահիտ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասել է, որ պարը մեր զենքն է, մեր ինքնությունը, տրամադրությունը: «Արցախում մի քանի տարի առաջ ազգային պարն այսչափ տարածված չէր, ու չկային այսքան շատ պարախմբեր: Այսօր մենք տեսնում ենք մեծ թվով մասնակիցների, ովքեր գրագետ տիրապետում են ազգային պարերին և հասկանում են, թե ինչ են պարում»,-նշել է Ա. Բաղդասարյանը:

Փառատոնին ներկա էր նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search