Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի առաջնախաղը (տեսանյութ)

Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում երեկ տեղի է ունեցել «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի առաջնախաղը:

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի առաջնախաղը (տեսանյութ)

Ստեփանակերտում  տեղի  է  ունեցել   «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի առաջնախաղը (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆիլմը  պատմում  է 1991-92 թվականներին   Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ առնված Ստեփանակերտում տիրող  իրավիճակը  և  այդ օրերի  մասին  ականատեսների վկայությունները:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի  փոխտնօրեն,    քաղաքագետ  Արմեն   Մինասյանն ասել  է, որ   նման  փաստավավերագրական   ֆիլմի  նկարահանումն   իր  և  քաղաքագետ   Հրանտ  Մելիք-Շահնազարյանի   մտահղացումն է եղել: 

«Մենք  աշխատել  ենք  ներկայացնել   այն  իրականությունը, որը   1992  թվականին կատարվել  է Արցախում:   Ֆիլմում   հիմք  ենք  ընդունել   միայն   ականատեսների  վկայությունները: Շատ շատերի  հետ ենք հանդիպել,   լսել  նրանց, բայց  ոչ  բոլորի  ասածներն   ենք  գրի  առել, քանի որ  պատմածների  մեջ  կրկնություններ են  եղել:  Չնայած  այն  լրագրողական  աշխատանքի  արդյունք  է, բայց     մտադրություն  ունենք    ֆիլմին  նաև որոշակի  գեղարվեստական  որակ  հաղորդել՝ այն  ավելի  հետաքրքիր   դարձնելու  համար: Մարդիկ  ավելի  լավ   կպատկերացնեն,   թե  պատերազմի  արհավիրքն  անցած   այսօրվա    Ստեփանակերտն  ինչ դժվարին  ճանապարհ  է  անցել: Ֆիլմն  ավարտվում  է  Շուշիի  ազատագրմամբ: Մեր  նպատակն  է  եղել  ներկայացնել  ոչ  միայն  ողբերգականը, այլ  նաև  արցախյան հերոսամարտի  ոգին: Ֆիլմն, անպայման, մենք  կթարգմանենք    ռուսերեն  և  անգլերեն:»,-մասնավորապես  ասել  է   Ա.  Մինասյանը: 

Ֆիլմի համահեղինակ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ  իր  խոսքում   ասել  է.  «Կարծում  եմ, որ   փաստագրական   ֆիլմերի  նյութեր   պետք   է ունենանք, որպեսզի  հարկ  եղած  դեպքում   քարոզչական  զինանոցի  այդ  վավերագրական  փաստարկները  օգտագործենք:   Ժամանակի  ընթացքում   ֆիլմը կներկայացվի  միջազգային  հանրությանը.    համոզված ենք, որ  նման  կադրերով փաստարկները,  պատերազմի   և  շրջափակման   իրական   էությունը  Արցախի   հարցի   արդար   դատը    պաշտպանելու    համար մեր  ամենամեծ  կռվաներն  են»:

ԱՀ  վարչապետի  մամլո քարտուղար  Արտակ  Բեգլարյանն էլ,   խոսելով ֆիլմից   ստացած    տպավորությունների  մասին,   ասել  է,  որ  ֆիլմը բավականին   հետաքրքիր    է, քանի որ  իր  մեջ  պարունակում  է  լուրջ   փաստավավերագրական տվյալներ, որոնք ներկայացված են հատկապես  հարցազրույցների,  վկայությունների  տեսքով:

«Ֆիլմը   մեկ  անգամ  ևս  ապացուցում է, որ  մենք  ինքնապաշտպանության    նկատառումներով, մեր  կյանքը  փրկելու  նպատակով   ենք  ստիպված   եղել   դիմել  ազատագրական  մարտերի: Ֆիլմը      ցույց  է  տալիս, որ  ադրբեջանցիներն  ի  սկզբանե  թիրախավորել  էին հենց  քաղաքացիական  անձանց: Պատերազմն էլ     իրենք   են  սկսել և  այն  մեր ինքնապաշտպանական  ուժերի  դեմ  չէր, այլ  քաղաքացիական  անձանց: Կարևոր է  նաև  այն  առումով, որ   հեղինակները   պատրաստվում են   ֆիլմը թարգմանել  մի  քանի  լեզուներով:   Դա   հետագայում կարող է  լուրջ   գործիք  լինել միջազգային  հանրության,  հետազոտողների   և  տեղեկատվության  ոլորտում  այլ  աշխատողների  համար:  Հատկապես    ֆիլմի  թարգմանություններից  հետո  ադրբեջանցիներն , անպայման, կարձագանքեն:  Կարծում  եմ՝ նրանք    կփորձեն    ինչ-ինչ  լսարաններում  և   առցանց  հարթակներում  խանգարել  ֆիլմի  ցուցադրությունը:

Բայց,  հիմնականում , նման  ֆիլմերի  հանդեպ     նրանց  հակազդեցությունը  հակառակ  ազդեցությունն  է  թողնում. այն Արցախի  հարցի  մասին  լրացուցիչ  քարոզչություն   է   ապահովում  թե՛ իրենց     և  թե՛ միջազգային լսարաններում»,- մասնավորապես ասել  է  Ա,  Բեգլարյանը:

Ֆիլմի  ցուցադրմանը  ներկա  էին   ԱՀ  պետական-քաղաքական  գործիչներ,  ֆիլմում  նկարահանվածներ, մտավորականներ  և այլք:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search