Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռեզինե փամփուշտներ է կիրառել մայիսմեկյան ցույցի մասնակիցների դեմ:
Թուրքիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցույցին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, կան ավելի քան 200 ձերբակալվածներ:
Գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ամեն տարի մայիսի մեկին ակցիաներ են անցկացվում:
Ակնկալվում էր, որ այս տարի ցուցարարների թիվն ավելի քիչ է լինելու, քանի որ իշխանություններն արգելել էին երթ անցկացնել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որտեղ սովորաբար հակակառավարական ցույցեր են անցկացվում:
Նշվում է, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռեզինե փամփուշտներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք վանկարկում էին՝ «Թաքսիմը մերն է, մերն էլ կմնա»: Արդյունքում իշխանությունները ձերբակալել են 207 մարդու: Նրանց մոտից առգրավվել է Մոլոտովի 40 կոկտեյլ, ձեռքի 17 նռնակ: