Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ մեկնելուց առաջ օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին։
Էրդողան. Պուտինի հետ քննարկման հիմնական թեման լինելու է սիրիական ճգնաժամի հաղթահարումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման գլխավոր թեման լինելու է Սիրիայի խնդիրը։ «Սիրիայի հարցում ՌԴ–ի հետ համագործակցում ենք։
Մի շարք քայլեր ենք միասին արել։ Մեր ընդհանուր նպատակը՝ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմամբ խնդրի կարգավորումն է։ Մենք շարունակելու ենք ՌԴ–ի հետ համատեղ աշխատել»,–ասել է Էրդողանը։