ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը նշել է Թուրքիայի կարեւորությունը Հյուսիսատլանտյան դաշինքի ու ԵՄ-ի համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է Թուրքիայի կարեւորությունը դաշինքի ու ԵՄ-ի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Թուրքիան առանցքային դեր է կատարում Սեւ ծովի տարածաշրջանում, ջրային տարածքում ու Ղրիմում Ռուսաստանի ռազմական հզորության զգալի ավելացմանը մեր պատասխանում։ Դրա համար էլ Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի համար կարեւոր է Թուրքիայի նման հուսալի դաշնակիցը»,-ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է նա ՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովում։