Հայաստանի Հանրապետությունը նոր մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիայում տուժած բնակչությանը։ Համապատասխան նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը:
Հայաստանը կրկին մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիայի բնակչությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով` «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար ՀՀ ԱԳՆ-ին կտրամադրվի 43 մլն դրամ:
Միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:
Արդեն մի քանի անգամ Հայաստանը մարդասիրական օգնություն է ցուցաբերել Սիրիայի հակամարտությունից տուժածներին: